Չարլի Չապլինի ելույթը իր ծննդյան 70 – ամյակին - TopArm.Info

Լրահոս

среда, 3 апреля 2019 г.

Չարլի Չապլինի ելույթը իր ծննդյան 70 – ամյակին



Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ տառապանքն ու կարոտը միայն նախազգուշական նշաններ են, որ ես ապրում եմ իմ սեփական բնույթ դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ազնվությունն է:

Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, թե որքան կարող եմ վնասել  մարդուն `ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, հասկանալով, որ դեռ դրա ժամանակը չէ  և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես գիտեմ, որ դա հարգանքն է:
  
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենը ինչ ինձ շրջապատում է դրդում է ինձ աճել: Այսօր ես գիտեմ, որ դա հասունություն է:
  
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ ցանկացած պարագայում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում է ճիշտ ժամանակին: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ վստահություն:

Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի վատնել ժամանակս և երազել ապագայի և մեծ ծրագրերի մասին: Այսօր ես անում եմ այն ինչ ինձ ուրախացնում է, ես սիրում եմ անել այն, ինչ գոհացնում է ինձ: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:
  
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարել փորձել միշտ ճիշտ լինել և հիմա հազվադեպ եմ սխալվում:  Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է:
  
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկայով, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Ես կոչ եմ այն գոհունակություն:

Մենք այլևս կարիք չունենք վախենալ փաստարկներից, հակամարտություններից կամ ինչ - ինչ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են բախվում և այդ բախումից նոր աշխարհ է ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է: