Տղամարդուն հիասթափեցնելու 3 «հիանալի» միջոց - TopArm.Info

Լրահոս

суббота, 6 апреля 2019 г.

Տղամարդուն հիասթափեցնելու 3 «հիանալի» միջոց

Փչացնել կարելի է ցանկացած հարաբերություն: Վատ չէր լինի իմանալ, թե հատկապես ինչն է ահավոր նյարդայնացնում հակառակ սեռին, ինչի հետ նրանք երբեք չեն հաշտվի ու հարկ եղած դեպքում կամ խուսափել դրանց կամ, եթե որոշել եք ստիպել նրան լքել Ձեզ, գործի դնել այդ հնարքները:


1. Տղամարդիկ ատում են հեռախոսային անվերջ թվացող խոսակցությունները: Պետք չէ զանգել նրան օրը երեսուն անգամ պարզապես համոզվելու համար, որ նա Ձեզ չի ստում և իրոք աշխատավայրում է: Հավատացեք' նա հասկանում է, որ Դուք անընդհատ զանգելը մեկնաբանում եք իբրև «ձայնիդ էի կարոտել», բայց իրականում ցանկանում եք վերահսկել իրեն:

2. Տղամարդկանց հիստերիայի է մատնում «Իսկ ինչի՞ մասին ես հենց հիմա մտածում» հարցը: Խուսափեք նման հարցերից, երբ զրույցի ընթացքում պարզապես փորձում եք համոզվել, որ նա Ձեզ լսում է: Դա ընդամենը Ձեր էգոիզմի արտահայտումն է, երբ ուզում եք, որ նա չզբաղվի որևէ այլ բանով, երբ իրեն ասելիք ունեք:

3. Ուզու՞մ ես, որ նա հենց հիմա փախչի քեզնից, սկսիր անսահման ուշադրությամբ պարուրել նրան, շարունակ հարցրու, թե նա արդյոք վատ չի զգում իրեն, ջերմաչափ դիր թևի տակ, փաթաթիր տաք վերմակներով, կերակրիր օրը հազար անգամ: Ոմանց կթվա, թե որևէ վատ բան չկա նման վարքի մեջ: Արի ու տես, որ կա: Հավատացեք' տղամարդկանց դուր չի գալիս չափից դուրս ուշադրությունը: Դուք, ի վերջո, նրա սիրելի՞ն եք, թե՞ մայրը… Կողմնորոշվեք: